Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոստիկանությունը վարչական գործ է բացել 74-ամյա թոշակառու Թուրանա Վարժապետյանի դեմ


Թուրանա Վարժապետյան, արխիվ
Թուրանա Վարժապետյան, արխիվ

Մոսկվայում ոստիկանությունը վարչական գործ է բացել 74-ամյա թոշակառու Թուրանա Վարժապետյանի դեմ՝ նրան մեղադրելով լրագրող Իվան Գոլունովի պաշտպանության ակցիաներին մասնակցելու մեջ:

Թոշակառու ակտիվիստին սպառնում է 200 հազար ռուբլի տուգանք կամ 30-օրյա կալանք: Այս մասին հայտնել է իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Ալեքսեյ Լապտևը:

Լրագրող Գոլունովի դեմ «թմրանյութի գործը» հանրության ուժեղ ճնշման արդյունքում կարճվել էր անցած ամռանը:

Մոսկվաբնակ Թուրանա Վարժապետյանը մասնակցում է ընդդիմության գրեթե բոլոր ակցիաներին: Անցած տարի ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել նրա երկու բողոքները, որոնք վերաբերում են 2012 թվականին «Բոլոտնայա» հրապարակում և 2017 թվականին Տվերսկայա փողոցում ոստիկանների կողմից իր դեմ կիրառված բռնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG