Մատչելիության հղումներ

Մոսկվաբնակ հայ թոշակառու կնոջը ծեծել են բողոքի ակցիայի մասնակցելու համար


Թուրանա Վարժապետյանը, արխիվ
Թուրանա Վարժապետյանը, արխիվ

Մոսկվաբնակ 72-ամյա թոշակառու Թուրանա Վարժապետյանը մասնակցում է ռուսաստանյան ընդդիմության գրեթե բոլոր բողոքի միջոցառումներին: 2017 թվականի մարտի 26-ին Թուրանա տատիկը (այդպես են նրան անվանում ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստները) Մոսկվայի կենտրոնական Տվերսկայա փողոցում միայնակ բողոքի ակցիա է իրականացնել: Վարժապետյանի պարզած պաստառի վրա գրված էր՝ «Պուտին, դուրս արի Սիրիայից և Ուկրաինայից»:

«Ռոսգվարդիայի» ներկայացուցիչները, սակայն, անմիջապես ձերբակալել են նրան: «Ոլորել են ձեռքերս, գլուխս, ասում էի՝ բաց թողեք, ցավում է, ինքս կգնամ «ավտոզեկ», բայց ինձ չէին լսում: Հետո քարշ տվեցին «ավտոզեկ», այնտեղ արդեն հարվածեցին ինձ, այդ թվում՝ նաև կրծքիս հարվածներ հասցրին»,- պատմում է Թուրանա Վարժապետյանը: Այդ միջադեպից հետո նա դիմել է բժիշկներին․ «Կրծքիս այն հատվածում, որտեղ հարվածել էին, սև բիծ են հայտնաբերել»:

72-ամյա թոշակառ կնոջը մոսկովյան դատարանը տուգանել է 10 հազար ռուբլու չափով՝ մեղադրելով չարտոնված ակցիայի մասնակցելու համար։ Թուրանա տատիկն ասում է, որ ինքը Ռուսաստանի Սահմանադրությունը չի խախտել․ «Պարզապաես իմ կարծիքն եմ հայտնել այդ ակցիայի միջոցով»։

Չնայծ դատարանի որոշմանն ու «Ռոսգվարդիայի» հետ շփումից հետո առաջացած առողջական խնդիրներին, Թուրանա Վարժապեյանը շարունակում է իր պայքարը՝ մասնակցելով Մոսկվայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Նա պատրաստվում է փետրվարի 25-ին մասնակցել նաև Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթին։

Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել մոսկվացի թոշակառու Թուրանա Վարժապետյանի 2 բողոքները: Վերջինիս պնդմամբ՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններն իր դեմ ապօրենի ուժ են կիռարել՝ 2012 թվականի մայիսի 6-ին՝ «Բոլոտնայա» հապարակում, 2017 թվականի մարտի 26-ին՝ Տվերսկայա փողոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG