Մատչելիության հղումներ

Պուտինը հուսով է Թրամփին հանդիպել 2020-ի մայիսի 9-ին Մոսկվայում


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հանդիպում են Օսակայում, 28-ը հունիսի, 2019թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ առաջիկայում չի ծրագրում հանդիպում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Միաժամանակ, Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կմասնակցի հաջորդ տարվա մայիսի 9-ին նախատեսված Հաղթանակի օրվա միջոցառումներին, ինչը կընձեռի հանդիպում անցկացնելու հնարավորություն:

Ռուսաստանի նախագահի խոսքերով, «Միացյալ Նահանգները նշանակալից ներդրում ունի նացիզմը պարտության մատնելու գործում»:

Այդ թեմային Պուտինն անդրադարձել է Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում գումարված BRICS-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գագաթնաժողովում:

«Դա մենք չենք որոշելու, բայց եթե ԱՄՆ նախագահը ժամանի, իհարկե կհանդիպենք Մոսկվայում», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, թե քննարկում է 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին ներկա լինելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG