Մատչելիության հղումներ

Պուտինը և Թրամփը քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի և Ուկրաինայի իրավիճակը


Վլադիմիր Պուտինի և Թրամփի հանդիպումը Ճպոնիայում, 28-ը հունիսի, 2019 թ.
Վլադիմիր Պուտինի և Թրամփի հանդիպումը Ճպոնիայում, 28-ը հունիսի, 2019 թ.

Ճապոնիայում անցկացվող Մեծ 20-ի համաժովում արդեն կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք համաձայնել են, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջևը հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է իրենց երկրների ու ամբողջ աշխարհի շահերին: Առաջնորդները նաև քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի և Ուկրաինայի իրավիճակը, հաղորդում է Սպիտակ տունը:

Թրամփ-Պուտին այս հանդիպումը առաջինն է, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցից հետո, ըստ որի, Ռուսաստանը միջամտել է 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություներին, բայց Թրամփի թիմը դավադրության մեջ չի եղել Ռուսաստանի հետ:
Մինչ հանդիպումը սկսելը, լրագրողները, երբ Թրամփին հարցրել են, թե արդյո՞ք քննարկելու են ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, նա պատասխանել է. «Այո, իհարկե»։ Ինչպես նակատել են լրագրողները, դա առաջացրել է Պուտինի ժպիտը: Թրամփն էլ, մատն ուղղելով դեպի Պուտինը, ասել է. «Մի միջամտեք ընտրություններին»։

Հանդիպումից առաջ Թրամփը լրագրողերին ասել է, թե շատ լավ հարաբերություններ ունեն և համոզմունք է հայտնել, որ լավ ժամանակ կանցկացնեն և լավ հարաբերությունները լավ արդյունքներ կունենան։

Կարճ հայտարարություններով նրանք շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, պարզապես նշել, թե տարբեր հարցեր են քննարկելու, Թրամփի խոսքերով, ներառյալ առևտուրը, սպառազինությունների վերահսկումը։

Պուտինը նաև նշել է, որ Հելսինկիից հետո հանդիպում չեն ունեցել, բայց իրենց թիմերը աշխատել են և լավ հանարավորություն են տվել հանդիպելու, շարունակելու քննարկումները Հելսինկիի համաձայնությունների շուրջ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնական խնդիրներից մեկը սպառազինությունների վերահսկումն է: Օգոստոսին էլ լրանում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի ժամկետը:

Միացյալ Նահանգները դուրս է եկել պայմանագրից՝ մեղադրելով Մոսկվային պայմանագիրը խախտելու համար: Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանը միջին հեռահարության բալիստիկ նոր հրթիռ է ստեղծել: Ռուսաստանը պնդում է, թե պայմանագիրը չի խախտել, բայց հետևելով ԱՄՆ-ին, Մոսկվան ևս հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին:

Միջուկային հարձակողական սպառազինությունների START պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021 թվականին։

«Ֆայնեշլ Թայմս»-ի հարցազրույցում Վլադիմիր Պուտինը ասել է, թե ԱՄՆ-ի կողմից որևէ հետաքրքրություն չի տեսնում պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար:

«Եթե մենք բանակցությունները հիմա չսկսենք, ամեն ինչ կավարտվի, որովհետև նույնիսկ ձևական հարցերի համար ժամանակ չի մնա», - ասել է Պուտինը:

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդները համաձայնել են շարունակելու քննարկումները սպառազինությունների վերահսկման 21-րդ դարի մոդել ունենալու շուրջ, որտեղ Թրամփի պնդմամբ՝ անհրաժեշտ է ընդգրկել նաև Չինաստանին:

Վաշինգտոնը ու Մոսկվան տարաձայնություններ, հակառակ տեսակետներ ունեն նաև Իրանի ու Վենեսուելայի հարցում: Այդ երկրները Ռուսաստանի սերտ դաշնակիցներից են ու ռուսական զենքի խոշոր գնորդներից:

Թրամփը խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, իսկ Վենեսուելայում ձգտում է իշխանափոխության: Նա կոչ էր արել Վենեսուելայից հանել ռուսաստանցի զինվորական մասնագետներին:

Ֆայնեշլ Թայմս»-ի հարցազրույցում Վլադիմիր Պուտինը ասել է, թե «Վենեսուելայում լրիվ քաոս կլինի, ինչպե՞ս կարող էին ամերիկացիները այդպես վարվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG