Մատչելիության հղումներ

ՀՅԴ բյուրոն Հայաստանի իշխանություններին կոչ է անում «վերացնել համատարած վախի և հալածանքի մթնոլորտը»


ՀՅԴ դրոշը, արխիվ

ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոն, վերլուծելով Հայաստանի քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները, «իր խորը մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ»։

«ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է», - ասված է ՀՅԴ բյուրոյի՝ նոյեմբերի 13-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունում, որն այսօր տարածել է կուսակցության հանրային կապերի գրասենյակը:

Դաշնակցության ղեկավար մարմինը կոչ է անում ՀՀ իշխանություններին «վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG