Մատչելիության հղումներ

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները


Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 14-ը նոյեմբերի, 2019թ.

Վրաստանում երեկ սկսվել են բողոքի ակցիաներ այն բանից հետո, երբ խորհրդարանում տապալվել է հաջորդ տարվա ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու օրինագիծը: Ցույցերին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական ակտիվիստները:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ամռանը խոստացել է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, սակայն հենց այդ կուսակցության մեծամասնական պատգամավորներից մի քանիսը խափանել են օրինագծի ընդունումը, որի օգտին պահանջված 113 քվեների փոխարեն 101 քվե է տրվել:

«Այս քայլով կառավարությունն ուրացավ ազատ և արդար ընտրություններ երաշխավորելու խոստումը: Մենք բողոքելու ենք: Հանրությունը բողոքելու է: Մենք ամեն ինչ կանենք՝ խաղաղ և սահմանադրական եղանակով ցույց տալու համար իշխանությանը, որ հանրությանը չի կարելի խաբել, կառավարությունը վճարելու է դրա համար», - ասել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն:

Անցած գիշեր ցուցարարները վրանաշեն ավան են ստեղծել խորհրդարանի մոտ: Այսօր բողոքի ակցիաները կշարունակվեն:

XS
SM
MD
LG