Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիան հիասթափված է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների տապալման կապակցությամբ


Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաև, արխիվ
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաև, արխիվ

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք հիասթափված են Եվրամիությանը երկրի անդամակցության բանակցությունների տապալման կապակցությամբ։ Երեկ Սալոնիկում հույն գործընկերոջ հետ հանդիպումից հետո Զորան Զաևը լրագրողներին ասել է նաև, որ իրենց համար Եվրամիությանն անդամակցելուն այլընտրանք չկա։

Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության բանակցությունների արագ մեկնարկի հույսերն ի չիք եղան Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և ԵՄ մի շարք այլ երկրների ղեկավարների կողմից այն արգելափակելու պատճառով։

XS
SM
MD
LG