Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում քննադատում են ԵՄ-ին Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցություններ չսկսելու հետ կապված


Հյուսիսային Մակեդոնիա - Երկրի և ԵՄ դրոշները մայրաքաղաք Սկոպյեում, 18-ը հոկտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների սենատորները և Արևմտյան Բալկանների հարցերով ԱՄՆ բանագնացը քննադատել են Եվրամիությանը Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցությունները չսկսելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է բացում Ռուսաստանի ազդեցության ընդլայնման համար:

Եվրամիության նախարարները անցած շաբաթ հավանություն չտվեցին բալկանյան այս երկու երկրների անդամակցության բանակցությունների մեկնարկին՝ ասելով, որ նրանք պատրաստ չեն։ Վերջին երկու տարում սա արդեն երրորդ անգամ է տեղի ունենում:

Մասնավորապես, Ֆրանսիան և Նիդերլանդները դժկամություն են արտահայտել նոր անդամների առջև Եվրամիության դռները բացելու հեռանկարի կապակցությամբ, քանի որ մտահոգված են այդ երկրներում առկա կոռուպցիայով և օրենքի գերակայության ցածր չափանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG