Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, տեղումներ չեն սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG