Մատչելիության հղումներ

Ռուս իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում կատարված վանդալիզմի գործով


ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հավաստիացնում է, որ երկրի իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած վանդալիզմի հանգամանքներով, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Արտգործնախարարությունն այդ մասին ահազանգ է ստացել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, և իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով: Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

«Խորը վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», - նախօրեին հայտարարել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG