Մատչելիության հղումներ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Արմավիրի հայկական եկեղեցում կատարված վանդալիզմը


Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքը, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վինոգրադովը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

«Խորը վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև նշել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններին կտեղեկացնեն Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG