Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների թողտվությամբ Լոռու մարզում գտնվող ոսկու հանքավայրում չարաշահումներ են կատարվել


Հանքավայր Հայաստանում, արխիվ
Հանքավայր Հայաստանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ բացահայտվել է պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործում՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու։

Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նպատակով «Ս...» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015թ.-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6հա լեռնահատկացման տարածք: Ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության 299մլն դրամ:

Վարչապետի աշխատակազմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ առերևույթ տվյալներ են ստացվել 2015-2019թթ. ՀՀ Լոռու մազպետարանի և Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված՝ վերահսկողության պարտականությունը չկատարելով ՓԲԸ-ին պատկանող 76,4հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար միջոցներ չձեռնարկելու, ընկերության կողմից ապօրինի հողօգտագործումը կանխելու, հողային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և դրա հետևանքով համայնքի բյուջե կադաստրային արժեքների տարբերությունը, վարձավճարները և հողի հարկերը կազմող ընդհանուր առմամբ շուրջ 309.4մլն դրամի գումարները չվճարելու, ինչպես նաև ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից վստահությունը չարաշահելու եղանակով համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ։

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG