Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը


Ռուսաստան - Ոստիկանները հետաքննական աշխատանքներ են իրականացնում, Մոսկվա, արխիվ
Ռուսաստան - Ոստիկանները հետաքննական աշխատանքներ են իրականացնում, Մոսկվա, արխիվ

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Աշոտ Բոլյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, նա թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն էր։ Դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ, և ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979թ․ ծնված Աշոտ Բոլյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում):

ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG