Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2019թ․

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս խորհրդից՝ անիմաստ համարելով իր հետագա գործունեությունը այնտեղ: Այդ մասին նա տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին հղած նամակում, որի տեքստը հրապարակել է խորհրդի մամուլի պատասխանատուն:

«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել», - գրել է Մանուկյանը:

Հիշեցնելով, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել, Մանուկյանը հայտարարում է․ - «Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը»։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG