Մատչելիության հղումներ

Ընդունելություն Փարիզում՝ ի պատիվ Հայաստանի վարչապետի և տիկնոջ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում իր և տիկնոջ պատվին տրված ընդունելությանը, Փարիզ, 12-ը նոյեմբերի, 2019թ․

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ երեկ երեկոյան տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նրանց թվում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա աշխատանքային այցին, նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը:

Նույն օրը ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին, հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Վարչապետի ելույթը տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG