Մատչելիության հղումներ

Իսպանիայի ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ճնշող մեծամասնություն ապահովել


Ընտրությունները Իսպանիայում, 10-ը նոյեմբերի, 2019թ․
Ընտրությունները Իսպանիայում, 10-ը նոյեմբերի, 2019թ․

Իսպանիայում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել քվեների այնպիսի մեծամասնություն ապահովել, որը թույլ կտա միակուսակցական կառավարություն ձևավորել:

Մեկ տարում արդեն երկրորդ անգամ անցկացվող ընտրություններում սոցիալիստները կրկին առաջին տեղն են զբաղեցրել: Նրանք, այդուհանդերձ, 350-տեղանոց խորհրդարանում ընդամենը 120 մանդատ են ստացել: Երկրորդ տեղում են աջ պահպանողական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները: Ընտրությունների գլխավոր հաղթող է սակայն համարվում ծայրահեղ աջ Vox կուսակցությունը, որն ապագա խորհրդարանում մեծությամբ երրորդ խմբակցությունը կունենա:

Առաջիկա շաբաթներին Իսպանիայի գործող վարչապետ, սոցիալիստ Պեդրո Սանչեսը պետք է բանակցություններ անցկացնի քաղաքական մյուս ուժերի հետ` փորձելով կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG