ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գորիս: Նա ծանոթանում է սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:
Վարչապետին ուղեկցում են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Այցի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ Գորիսը կունենա ևս մեկ թաղային մարզադպրոց, աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ, ընթանում են ողջ թափով: