Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը Ցյուրիխում հանդիպել է Տաջիկստանի նախագահին


Շվեյցարիա - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը, Ցյուրիխ, 7-ը նոյեմբերի, 2019թ․
Շվեյցարիա - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը, Ցյուրիխ, 7-ը նոյեմբերի, 2019թ․

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը կոչ է արել Տաջիկստանի նախագահին ապահովել տաջիկ ունկնդիրների անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը և «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության լրագրողների ազատ ու սպառնալիքներից զերծ աշխատանքը։

Ջեմի Ֆլայը երեկ Ցյուրիխում հանդիպել է Էմոմալի Ռահմոնին և նրա հետ զրույցում նշել, որ ռադիոկայանը հավատարիմ է լրագրողական ամենաբարձր չափանիշներին ու դրանցից հետ չի կանգնելու որևէ կառավարական կամ այլ սպառնալիքների ներքո։

Այս հանդիպմանը նախորդել են Տաջիկստանի արտգործնախարարության կողմից «Ազատության» տաջիկական ծառայության լրագրողների և աշխատակիցների հավատարմագրման հետ կապված խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG