Տաջիկստանի արտգործնախարարությունը թարմացրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Դուշանբեի բյուրոյի յոթ լրագրողների հավատարմագրումը, սակայն չի ապահովել հավատարմագրերի ժամկետի երկարաձգումը մեկ տարով, ինչը սահմանված է նախարարության կանոնակարգերով:
«Ազատության» տաջիկական ծառայության տնօրենը երեկ հայտարարել է, որ վեց լրագրողների հավատարմագրումը երկարաձգվել է կես տարով, մեկինը՝ ընդամենը երեք ամսով: Երկու լրագրողների հավատարմագրումը չի երկարաձգվել, նրանց թվում՝ բյուրոյի ղեկավարինը, և այդ կապակցությամբ որևէ բացատրություն չի ներկայացվել: