Մատչելիության հղումներ

Արցախի պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր


Լուսանկարը՝ Արցախի ՊԲ-ի
Լուսանկարը՝ Արցախի ՊԲ-ի

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը երեկ աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր:

Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

Այնուհետև Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի պատասխանատուներին ցուցումներ ու հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների վերաբերյալ:

«Իրականացվող աշխատանքների ավարտից հետո, զորամասերում էական առաջընթաց կապահովվի զորքերի կենսագործունեության ամենատարբեր ուղղություններում», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG