Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Գորբաչովին


Գերմանիայի վերամիավորման պահանջով ցույցի մասնակիցներն ավերում են Բեռլինի պատը, նոյեմբեր, 1989թ․

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1990 թվականին Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար:

«Գերմանիայի խաղաղ վերամիավորումը և Եվրոպայում պառակտման վերջը հնարավոր չէին լինի առանց խիզախ և մարդասիրական որոշումների, որոնք Դուք անձամբ եք ընդունել այն տարիներին», - ասվում է Գորբաչովին հասցեագրված Շտայնմայերի նամակում, որն այսօր է հրապարակվել:

Նախօրեին BBC-ին տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, թե իր սկզբունքն էր այն տարիներին ամեն կերպ խուսափել հնարավոր արյունահեղությունից:

«Մենք չէինք կարող թույլ տալ, որ դա [արյունահեղությունը] կրկնվի, և որոշեցինք չմիջամտել», - ասել է Գորբաչովը Գերմանիայի վերամիավորման մասին:

Մինչդեռ, Շտայնմայերն իր նամակում ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Գերմանիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների ներկայիս անմխիթարական վիճակի կապակցությամբ:

«Մենք չպետք է մերվենք մեր միջև վերջին տարիներին առաջացած օտարացման հետ», - գրել է Շտայնմայերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG