Մատչելիության հղումներ

Լրտեսության մեջ մեղադրվող բուլղարացի նախկին պատգամավոր Մալինովը Մոսկվայում մրցանակ է ստացել Պուտինից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մրցանակ է շնորհում բուլղարացի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովին, Մոսկվա, 4-ը նոյեմբերի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մրցանակ է շնորհում բուլղարացի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովին, Մոսկվա, 4-ը նոյեմբերի, 2019թ․

Բուլղարացի նախկին պատգամավորը, ով մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, այցելել է Մոսկվա՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մրցանակ ստանալու համար։

Անցած ամիս Բուլղարիայի դատախազությունը Նիկոլայ Մալինովին մեղադրանք է առաջադրել լրտեսության և փողերի լվացման հետ կապված։ Նրան նախնական կալանքից ազատել են սեպտեմբերի 10-ին՝ 25 հազար եվրո գրավի դիմաց և երկիրը չլքելու պայմանով, սակայն երեկ Բուլղարիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Մալինովը հատուկ դատական թույլտվություն է ստացել նոյեմբերի 1-5-ը երկրից բացակայելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG