Մատչելիության հղումներ

Ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևին 10 տարով արգելվել է մուտք գործել Բուլղարիա


Ռուսաստանցի օլիգարխ Կոնստանտին Մալոֆեև, արխիվ
Ռուսաստանցի օլիգարխ Կոնստանտին Մալոֆեև, արխիվ

Ռուսաստանցի ազդեցիկ օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևին արգելվել է մուտք գործել Բուլղարիա տասը տարի ժամկետով՝ կապված բալկանյան այս երկրում ռուսական լրտեսական սկանդալի հետ: Բուլղարիայի գլխավոր դատախազը Մալոֆեևի նկատմամբ արգելքի մասին հայտարարել է երեկ:

Ավելի վաղ Բուլղարիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովի նկատմամբ լրտեսության և փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։ Պատգամավորին մեղադրում են ռուսական երկու կազմակերպությունների Բուլղարիայի պետական գաղտնիքներ փոխանցելու դիմաց գումարներ ստանալու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG