Մատչելիության հղումներ

Էրեբունի օդանավակայանում հրդեհը մարվել է


Էրեբունի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, 4-ը նոյեմբերի, 2019թ.

Նոյեմբերի 4-ին` ժամը 14:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41, մարվել՝ 16:27-ին:

Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, 4 հատ տարբեր նշանակության հաստոց, ինքնաթիռի 2 շարժիչ և անվադողեր, ասված է հաղորդագրությունում:

Ստորև ներկայացվում է ԱԻՆ-ի տեսանյութը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG