Մատչելիության հղումներ

Հոնկոնգում բախումների ընթացքում առնվազն չորս մարդ է դանակահարվել


Արխիվային լուսանկար

Առնվազն չորս մարդ է դանակահարվել այսօր Հոնկոնգում շարունակվող բողոքի գործողությունների ընթացքում:

Reuters-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խոշորագույն Cityplaza առևտրի կենտրոնում, որտեղ բախումներ են սկիզբ առել ոստիկանության և Պեկինի ազդեցությունը Հոնկոնգում նվազեցնելու օգտին հանդես եկող ցուցարարների միջև:

Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող բրիտանական նախկին այս գաղութում կատաղի բախումներով ուղեկցվող ցույցերը շարունակվում են արդեն 22 շաբաթ: Քաղաքի կենտրոնում խանութների և հիմնարկների բնականոն աշխատանքը խափանվել է, զբոսաշրջիկների թիվը 30 տոկոսով նվազել է:

Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամը դեռ հոկտեմբերի 8-ին հորդորել էր անհապաղ վերականգնել անդորրը և կանխել քաոսի տարածումը:

XS
SM
MD
LG