Մատչելիության հղումներ

Հոնկոնգի ղեկավարը կոչ է անում դադարեցնել բախումները


Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամ, արխիվ

Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամն ասել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրվել է, և քաղաքը քաոսի եզրին է հասել:

«Հոնկոնգի բոլոր բնակիչներին չի տրվել Լինչի դատաստան կիրառելու իրավունք, բայց մենք տեսնում ենք, որ կան մեծ թվով արմատական բողոքավորներ, ովքեր դաժանաբար ծեծում են բնակիչներին: Նշանակություն չունի ինչի շուրջ է վեճը, ոչ ոք չունի այստեղ Լինչի դատաստան սարքելու իրավունք», - ասել է Հոնկոնգի ղեկավարը:

Հոնկոնգում բողոքի ցույցները շարունակվում են արդեն չորս ամիս: Քաղաքի կենտրոնում խանութների և հիմնարկների բնականոն աշխատանքը խափանվել է, զբոսաշրջիկների թիվը 30 տոկոսով նվազել է:

Հոնկոնգի վարչակազմի ղեկավարը հորդորել է անհապաղ վերականգնել անդորրը և կանխել քաոսի տարածումը:

XS
SM
MD
LG