Մատչելիության հղումներ

Սոյլու. «Թուրքիան ահաբեկիչների հյուրանոցի մի՛ վերածեք»


Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլու

«Թուրքիան չի ցանկանում հոգ տանել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների մասին, որոնց արևմտյան պետությունները զրկել են քաղաքացիությունից», - Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Սոյլուն մեկնաբանել է վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Սիրիայում սպանված ահաբեկիչների՝ եվրոպական պետությունների անձնագիր ունեցող կանայք չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ այդ երկրները նրանց զրկել են քաղաքացիությունից: «Թուրքիան ահաբեկիչների հյուրանոցի մի՛ վերածեք»,- ասել է նա։

Hurriyet-ի տեղեկություններով՝ օրերս նման դեպք է արձանագրվել նիդերլանդական անձնագիր ունեցող երկու կանանց հետ, որոնք փորձել են Անկարայում այդ երկրի դեսպանատան միջոցով վերադառնալ հայրենիք:

«Նույնն են անում նաև բրիտանացիները: Դրա հետևանքով այդ մարդիկ վերածվում են առանց քաղաքացիության անձանց: Մեզ համար, սակայն, անընդունելի է, երբ եվրոպացիներն ասում են. «Մենք զրկել ենք նրանց քաղաքացիությունից, դուք պետք է հոգ տանեք նրանց մասին»», - նշել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։

XS
SM
MD
LG