Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը փակ է․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:09-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG