Մատչելիության հղումներ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն Արցախում է


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպումներ են տեղի են ունեցել նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG