Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործերով ևս երեք մեղադրական դատավճիռ է բողոքարկել Վճռաբեկում


Երևան, 1-ը մարտի, 2008թ․ - Հանրահավաքը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008 թվականին կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008-ին կայացված դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008-ի մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նշված անձինք տարբեր հանգամանքներում և տարբեր վայրերում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հրելու, քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ, ծառայողական պարտականություններ կատարելու հետ կապված, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Դատավճիռներով Հովհաննես Ղազարյանը դատապարտվել է մեկ տարի, Դավիթ Առաքելյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Իսկ Արամ Շահինյանը դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով իրական ազատազրկման:

Գլխավոր դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG