Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ասուլիսը, Կիև, 31-ը հոկտեմբերի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ասուլիսը, Կիև, 31-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով՝ իր վարչակազմը պատրաստ է ակտիվացնել ջանքերը ռազմական դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար:

Ստոլտենբերգը, իր հերթին, վերահաստատել է՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից:

Կիևում մեծ ակնկալիքներ ունեին Ստոլտենբերգի այս այցից: Դրա նախօրեին, սակայն, Հունգարիան արգելափակել էր Ուկրաինայի վերաբերյալ ռազմական դաշինքի համատեղ հայտարարությունը, պատճառաբանելով, թե Կիևը չի պաշտպանում երկրում բնակվող էթնիկ հունգարացիների իրավունքները: Ընդ որում, Հունգարիան գործի էր դրել վետոյի իր իրավունքը ճիշտ այն օրը, երբ Բուդապեշտ էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

XS
SM
MD
LG