Մատչելիության հղումներ

Հունգարիան վետոյի է ենթարկել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդում է՝ Ուկրաինայի կրթության և լեզվի մասին օրենսդրությունը սահմանափակում է այդ երկրում բնակվող հունգարացիների իրավունքները

Հունգարիան վետո է դրել ՆԱՏՕ-ի դեսպանների` Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարության վրա։ Պատճառը, ըստ հունգարական կողմի, այն է, որ փաստաթուղթը չի պարունակում քննադատություն Ուկրաինայի կրթության և լեզվի օրենքների վերաբերյալ, որոնք, ըստ պաշտոնական Բուդապեշտի, խախտում են Ուկրաինայում բնակվող հունգարացի փոքրամասությունների իրավունքները։

Հունգարիայում համոզված են, որ այդ օրենքները սահմանափակում են Ուկրաինայում բնակվող մոտ 125 հազար էթնիկ հունգարացիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։

Ուկրաինայի պետական լեզվի մասին օրենքի համաձայն՝ երկրի բոլոր պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, ծառայությունների ոլորտը, կրթական հաստատությունները և մեդիան պարտավոր են օգտագործել բացառապես ուկրաիներենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG