Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ պարզելու երեխայի ՄԻԱՎ-ով վարակվելու հանգամանքները. ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:

«Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` «անչափահասին իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը», նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում:

Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG