Մատչելիության հղումներ

Պենտագոնը հրապարակել է հատուկ գործողության մանրամասները, որի արդյունքում սպանվել է ԻՊ պարագլուխը


ԱՄՆ - Գեներալ Քենեթ ՄըքՔենզին Պենտագոնում ասուլիս ժամանակ, Վաշինգտոն, 30-ը հոկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Գեներալ Քենեթ ՄըքՔենզին Պենտագոնում ասուլիս ժամանակ, Վաշինգտոն, 30-ը հոկտեմբերի, 2019թ․

Պենտագոնը երեկ ուշ երեկոյան հրապարակել է Սիրիայում իրականացված հատուկ գործողության մանրամասները, որի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Ամերիկայի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ ՄըքՔենզին նշել է, որ գործողության ընթացքում սպանվել են վեց զինյալներ, այդ թվում՝ չորս կանայք: Ալ-Բաղդադիի ապաստարանում հայտնաբերված 11 երեխաներ տեղափոխվել են ապահով վայր:

Խոսելով գլխավոր ահաբեկչի սպանության մասին՝ գեներալը չի հաստատել նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արած հայտարարությունը, թե պաշարման մեջ հայտնված ալ-Բաղդադին «հեկեկացել, վնգստացել ու ոռնացել է» և ինքն իրեն պայթեցրել՝ սպանելով նաև երեք երեխաներին: «Ինչ վերաբերում է ալ-Բաղդադիի կյանքի վերջին րոպեներին՝ կարող եմ ասել, որ նա սողալով գնացել է դեպի թունելը՝ իր երկու երեխաների հետ, և ինքն իրեն պայթեցրել: Ես չեմ կարող դրանից ավելին հաստատել», - նշել է ՄըքՔենզին:

Ալ-Բաղդադին գլխավորում էր ահաբեկիչների Միացյալ Նահանգների ցուցակը 2014 թվականից, երբ հայտարարել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին:

XS
SM
MD
LG