Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը համաձայնեց արտահերթ ընտրությունների առաջարկին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում, հոկտեմբեր, 2019թ․

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը համաձայնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել առաջիկա դեկտեմբերի 12-ին: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի համոզիչ հաղթանակ տանել և երկիրը դուրս բերել փակուղուց:

Եվրամիությունը երրորդ անգամ​ համաձայնել է հետաձգել Բրեքզիթի ժամկետները՝ երեք ամսով, սակայն դաշինքը լքելու պայմանների հարցում խորհրդարանում միասնական դիրքորոշում չկա:

Ջոնսոնը, ով խոստացել էր ամեն գնով Բրեքզիթն իրականացնել հոկտեմբերի 31-ին, խորհրդարանից պահանջել է դեկտեմբերին ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով հույս ունի վերականգնել խորհրդարանում մեծամասնությունը և առաջ մղել Բրեքզիթի գործարքը, որը խորհրդարանը բազմիցս տապալել էր: Մի շարք պարտություններից հետո վարչապետի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկն ի վերջո խորհրդարանում հավանության արժանացավ՝ ձայների 438 կողմ և 20 դեմ հարաբերակցությամբ:

Այժմ բրիտանացի ընտրողները պետք է քվեարկեն Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերել ձգտող Բորիս Ջոնսոնի կամ լեյբորիստ Ջերեմի Քորբինի օգտին, ով պահանջում է վերանայել Բրեքզիթի գործարքը և նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով:

XS
SM
MD
LG