Մատչելիության հղումներ

Ջոնսոնը Տուսկին հայտնել է, որ չի ցանկանում հետաձգել «Բրեքզիթ»-ը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հայտնել է, որ չի ցանկանում հետաձգել «Բրեքզիթ»-ի ժամկետները և վստահ է, որ դեռևս կարելի է գործարքը անցկացնել խորհրդարանում մինչև հոկտեմբերի 31-ը: Այս մասին հայտարարել է Ջոնսոնի խոսնակը:

Հարցին, թե արդյոք Ջոնսոնը կարծում է, որ հնարավոր է հասնել խորհրդարանի կողմից գործարքի հավանությանը մինչև հոկտեմբերի 31-ը, վարչապետի խոսնակը, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխանել է․ - «Այդպիսինն էր չորեքշաբթի առավոտյան վարչապետի կողմից Դոնալդ Տուսկին փոխանցված հաղորդագրությունը: Միանգամայն հստակ է, որ հանրությունը ցանկանում է, որ դա տեղի ունենա, նրանք ցանկանում են, որ «Բրեքզիթ»-ը իրականանա: Մեզ համար միանգամայն հստակ է, որ նրանք կցանկանային, որ «Բրեքզիթ»-ն իրականացվի մինչև հոկտեմբերի 31-ը»:

Անցած շաբաթ Բրյուսելի և Լոնդոնի բանագնացները համաձայնեցրին «Բրեքզիթ»-ի նոր գործարքը, որը, սակայն, Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մերժեց՝ ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով պաշտոնական նամակ ուղարկել ԵՄ ղեկավարներին:

XS
SM
MD
LG