Հրաժարական է տվել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Հաֆիզ Փաշաևը, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
78-ամյա Փաշաևը դեռևս Հեյդար Ալիևի նախագահության օրոք գլխավորել է ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանատունը, ապա 2006-ից աշխատել որպես արտգործնախարարի տեղակալ:
Հաֆիզ Փաշաևը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հորեղբայրն է:
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հրաժարականի մասին են հայտարարել մի խումբ երկարամյա պաշտոնյաներ՝ այդ թվում երկրի փոխվարչապետները, ավելի վաղ պաշտոնից հեռացել էր նաև վարչապետը: