Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

Փաշինյանը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի բարեփոխումների անցկացումը, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է հետևողականորեն առաջ մղելու բարեփոխումները՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներն ու ընդգծել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու ՀՀ կառավարության հետ: Ռոզմարի Դի Կարլոն շնորհավորել է վարչապետին Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրին վերաբերող տարբեր հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG