Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու դեպքեր


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր:

«Համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018թ. հունվարից մինչև 2019թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար 15.000 և 5.000 ՀՀ դրամով, սակայն 2019թ. հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Բացահայտված դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG