Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ ԻՊ առաջնորդի ոչնչացման գործողությունը ԱՄՆ բանակը համակարգել է Թուրքիայի հետ


Իրաքի հեռուստատեսությունը հաղորդում է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին, 27-ը հոկտեմբերի, 2019թ․
Իրաքի հեռուստատեսությունը հաղորդում է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին, 27-ը հոկտեմբերի, 2019թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ընթացքում Միացյալ Նահանգների զինված ուժերը իրենց գործողությունները ակտիվորեն համակարգել են թուրքական բանակի հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քանլըն:

«Մեր զինվորականները և հետախուզական ծառայությունները կապի մեջ էին ամերիկացի գործընկերների հետ: Գործողության գիշերը, մասնավորաբար, երկու պետությունների ռազմական գործիչների միջև ակտիվ դիվանագիտական շփումներ էին ծավալվել», - նշել է Ռեջեփ Էրդողանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG