«Թալիբան» շարժման բանագնացները ժամանել են Չինաստան՝ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչների հետ մասնակցելու ներաֆղանական երկօրյա բանակցություններին, որոնց նպատակն է վերջ տալ Աֆղանստանում գրեթե 18 տարի շարունակվող պատերազմին:
Քննարկումները Չինաստանում հետևում են Վաշինգտոնի ու «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջև մոտ մեկ տարի տևած բանակցություններին, որոնք անցած ամիս ավարտվեցին անհաջողությամբ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ գործընթացը կոչեց «մահացած»: