Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հանձնառու են մնում Աֆղանստանում խաղաղության հաստատմանը


Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադ, արխիվ

ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ վերահաստատել են իրենց հանձնառությունը կայուն խաղաղ համաձայնության ձեռքբերման հարցում, որը վերջ կդնի Աֆղանստանի պատերազմին:

Համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ Բրյուսելում, որտեղ երկօրյա այցի ընթացքում Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը հանդիպել է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի գործընկերների հետ:

Հայտարարությունում ասված է, որ կողմերը պատրաստ են աշխատել Աֆղանստանի կառավարության, «Թալիբան» խմբավորման, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կայուն խաղաղության համաձայնության հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG