Մատչելիության հղումներ

Սերբիան ազատ առևտրի պայմանագիր է կնքում ԵԱՏՄ-ի հետ


Ռուսաստանի և Սերբիայի վարչապետեր Դմիտրի Մեդվեդևը և Անա Բրնաբիչը, Բելգրադ, 19-ը հոկտեմբերի, 2019թ.

Անտեսելով Եվրոպական միության հնչեցրած անուղղակի սպառնալիքները՝ Սերբիան այսօր պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստորագրի ազատ առևտրի պայմանագիր:

Փաստաթուղթը Մոսկվայում կնքելու է վարչապետ Անա Բրնաբիչը: Դրանով կփոխարինվեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Սերբիայի նախկինում ստորագրած ազատ առևտրի երեք առանձին պայմանագրերը:

Սերբիան չունի Հայաստանի և Ղրղըզստանի հետ ստորագրած նմանօրինակ առանձին պայմանագրեր:

Սերբիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ այսօրվա պայմանագիրը թույլ կտա սերբական ապրանքների մոտ 95.5 տոկոսն առանց հարկման արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ: Սերբիայի և ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն անցյալ տարի կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար:

Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:

«Սերբիայի առևտրի ընդամենը 10 տոկոսն է Ռուսաստանի հետ, Սերբիայի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է: Սերբիայում եվրոպական ներդրումների ծավալը տասն անգամ գերազանցում է ռուսական ներդրումները», - ասել է Կոչիյանչիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG