Մատչելիության հղումներ

Տեղումներ չեն սպասվում նաև եկող շաբաթվա սկզբին


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG