39 անձինք, որոնց դիերը հայտնաբերվել են Լոնդոնի արվարձանում կայանված բեռնատարի թափքում, Չինաստանի քաղաքացիներ էին, հաղորդում է բրիտանական ոստիկանությունը:
Միգրանտների մարմինները՝ այդ թվում մեկ անչափահասի, հայտնաբերվել են նախօրեին Լոնդոնից 32 կիլոմետր հեռավորության վրա:
Բեռնատարի վարորդը Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչ է, նա ձերբակալված է, կասկածվում է սպանության մեջ:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ բեռնատարը Մեծ Բրիտանիա է հասել Բուլղարիայից: