Բրիտանիայի ոստիկանությունը այսօր հաղորդել է, որ բեռնատար ավտոմեքենայի փակ թափքում 39 մահացած մարդու մարմիններ են հայտնաբերել: Վարորդը ձերբակալվել է սպանության կասկածանքով:
Հաղորդվում է, որ 25-ամյա վարորդը Հյուսիսային Իռլանդիայից է:
Բեռնատարը հայտնաբերվել է Բրիտանիայի հարավ-արևելքում, Լոնդոնից 32 կիլոմետր հեռավորության վրա:
Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը Բրիտանիա է հասել Բուլղարիայից: