Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով


Գագիկ Խաչատրյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասություն դատարանը բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը (ԱԱԾ) և մերժել պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանական կողմը միջնորդել էր, որ Խաչատրյանին 230 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեն։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման համար։ Մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն: Ըստ նախնական տեղեկությունների, Պետեկամուտների կոմիտեում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Ողջ կյանքը պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին են պատկանում մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում՝ «Յուքոմ»-ը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։ Նրա կալանքի ժամկետը երեկ մեկ ամսով երկարաձգվել է։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG