Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցումը ԵՄ-ին դեռ անորոշ է


Եվրոպական միության գագաթնաժողովը, Բրյուսել, 17-ը հոկտեմբերի, 2019թ.
Եվրոպական միության գագաթնաժողովը, Բրյուսել, 17-ը հոկտեմբերի, 2019թ.

Այսօր Բրյուսելում շարունակվում է Եվրամիության գագաթնաժողովը, որի օրակարգում կառույցի բյուջեի, ինչպես նաև կլիմայի խնդիրներն են:

Երեկ Եվրամիության լիդերները որևէ վճիռ չեն կայացրել Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության վերաբերյալ, քանի որ Ֆրանսիան և ևս երկու երկրներ նշել են, որ թեկնածուները դեռևս պատրաստ չեն անդամի կարգավիճակ ստանալուն:

«Որևէ եզրակացություն չունենք, հուսով եմ, որ այսօր կհաջողվի համաձայնության հասնել», - ասել է Ֆինլանդիայի վարչապետ Անթի Ռիննեն:

«Կա որոշակի հիասթափություն, մենք հուսով էինք կոնսենսուսի հասնել այդ երկու երկրների անդամակցության հարցում, բայց երեք անդամներ՝ Ֆրանսիան, Նիդերլանդները և Դանիան, առարկություններ ունեն և դեմ են անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկին», - ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Եվրոպական միության գագաթնաժողովն այսօր կավարտվի: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն փոխանցել է, որ Հյուսիսային Մակեդոննիայի և Ալբանիայի անդամակցության հարցերը հավանաբար կքննարկվեն հաջորդ գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG