Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու կարիք այս պահին չկա


Սիրիա - Թուրքական ուժերը հրետակոծում են Ռաս ալ-Այն բնակավայրը, 17-ը հոկտեմբերի, 2019թ․

Թուրքիան հայտարարել է, որ «կարիք չկա» վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունը հաջորդել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպմանը:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության և քուրդ զինյալներին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ տրամադրելու մասին:

Ըստ ռուս և թուրք պաշտոնյաների՝ նախատեսվում է 150-ժամանոց նոր զինադադար, որը կսկսվի հոկտեմբերի 23-ի կեսօրին և որի ընթացքում քուրդ աշխարհազորայիններից կպահանջվի դուրս գալ Թուրքիայի և Սիրիայի 120-կիլոմետրանոց հատվածի 32 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտուց:

XS
SM
MD
LG