Մատչելիության հղումներ

Այս շաբաթ տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերին յուրաքանչյուր օր ժամը 9-18-ը կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG